Խոսքը հայերենում լայնորեն գործածվող «կամաց» բառի մասին է: Ի՞նչ հետաքրքրություն կարող է ներկայացնել այս ամենասովորական բառը, որն այսօր նշանակում է «ոչ արագ, դանդաղ», «հանգիստ, մեղմ, հուշիկ», «ցածրաձայն, ցածր, զգույշ», «աստիճանաբար»:
Մեր ներկա կյանքում ամենից շատ արծարծվող հարցերից մեկն այն է, թե ուժային աշխարհում և ուրիշների շահ-ուժային դաշտում մենք ինչքանո՞վ կարող ենք ազդել մեր ճակատագրի ու մեզ հետ կատարվող ամեն ինչի վրա...